Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին երկու օրը իշխանական թիմը լքեց ևս երկու պաշտոնյա՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանը: Առաջինը ներկայացրեց հրաժարականի, իսկ երկրորդը՝ «Իմ քայլը» իշխանական խմբակցությունից դուրս գալու դիմում:
Սյունիքի մարզպետի հայտարարության մեջ ընդգծվել էր հետևյալը. «Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միեւնույն է, չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»: Իսկ պատգամավորի հայտարարության մեջ խոսք կար «այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր Պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնությունների» մասին:
Չնայած հայտարարությունների մեջ պաշտոնյաներն իրենց քայլերի պատճառները հնչեցրել են անուղղակի կերպով, և միայն ենթադրել կարելի է, որ այդ «չհամակերպումն» ու «տարաձայնությունները» կապված են Արցախի դավաճանական հանձնման ու այդ խնդրի շուրջ ստեղծված ծանրագույն իրադրության հետ, այդուհանդերձ, հավատարիմ լինելով մեր որդեգրած սկզբունքին, այս երկու պաշտոնյաների անունները ևս հանում ենք Արցախը հանձնող դավաճանների անունների ցուցակից: