կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-20 14:00
Տնտեսական

Ջավադյանի միլիոնները

Ջավադյանի միլիոնները
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն` մեծահարուստ պաշտոնատար անձանց շարքերում է նաև Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: 2014թ. հուլիսի հայտարարագրի համաձայն` Կենտրոնական բանկի նախագահին են պատկանում 4 հողամաս, 2 առանձնատուն, 1 բնակարան բազմաբնակարան շենքում և 1 VOLKSWAGEN TOUAREG մակնիշի ավտոմեքենա: Առավել տպավորիչ են Արթուր Ջավադյանի հայտարարագրած դրամական միջոցները: Համաձայն նույն հայտարարագրի` ԿԲ նախագահն իր հաշվին ունի 114 միլիոն դրամ, 481 հազար դոլար և 212 հազար եվրո: Ընդհանուր` 450 միլիոն դրամ: