|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Սփյուռքի նախարարի արդեն նախկին տեղակալ, Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի՝ պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը: ԲՊԱԷՀ կայքում հրապարակաված փաստաթղթերի համաձայն՝ Հայրապետյանն ունի 2 հողամաս, 6 բազմաբնակարան բնակելի շենք և 3 ավտոտնակ, 3 ավտոմեքենա՝ « MERCEDES-BENZ S500L 4 MATIC», «NISSAN TEANA 250XV V6», «TOYOTA RAV 4 2.0 L» մակնիշների: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 130 մլն դրամ և 700 հազար դոլար, ամբողջը միասին՝ ավելի քան 1 մլն դոլար:
Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է 8 տեղից ստացված շահաբաժին՝ 65 մլն դրամ և 190 հազար դոլար ընդհանուր արժեքով: Արմեն Հայրապետյանն իր կարիերան սկսել է Արտաշատի շրջանի Դիմիտրով գյուղի միջնակարգ դպրոցում պատմություն դասավանդելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: