|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր լրագրողները փորձեցին ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանից ճշտել տեղեկություններն այն մասին, որ կադրային փոփոխությունները չեն շրջանցելու նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, և որ ԿԲ-ում ընթանում են լուրջ կրճատումներ: Ներսես Երիցյանը չցանկացավ այդ հարցերին պատասխանել, միայն ասաց, որ ԿԲ նախագահին փոխելու հետ կապված լուրերը թյուրիմացություն են, և ԿԲ նախագահին ընտրում է ԱԺ-ն:
Նշենք, որ ԱԺ-ի կողմից ընտրվելու հանգամանքը կապ չունի այն բանի հետ, որ ԿԲ նախագահը որոշի հրաժարականի դիմում ներկայացնել ու ազատվել աշխատանքից` իր դիմումի համաձայն: Այնպես, ինչպես վարվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որին նույնպես ընտրել էր ԱԺ-ն, սակայն նա ազատվել էր աշխատանքից ՝ իր դիմումի համաձայն:
ԿԲ նախագահի տեղակալը հրաժարվեց պատասխանել նաև ԿԲ-ում ընթացքող կրճատումների մասին հարցին: