| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գերմանական Bild թերթը հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զավակների` տասնյակ միլիոնները գերազանցող ունեցվածքի մասին. տեղեկացնում է Siyasihaber3-ը:
«Որպես նախագահ` եթե Էրդողանի տարեկան եկամուտը կազմում է 50.000 եվրո (մոտ 57.000 ԱՄՆ դոլար), իսկ նրա զավակները լողում են հարստության մեջ: Որտեղի՞ց է նրա երեխաների` տասնյակ միլիոնները գերազանցող ունեցվածքը»,- գրել է թերթը` թվելով նրանց եկամուտի աղբյուրները:
«Շպարի պարագաների արտադրությունից մինչև պատրաստի սնունդ, նավի արտադրությունից մինչև ոսկերչություն, և նման շատ այլ բնագավառներում արտադրանք ունեցող Բուրաք Էրդողանի ունեցվածը կազմում է 80 միլիոն ԱՄՆ դոլար»,- գրել է թերթը` հիշեցնելով «մութ գործերի հետ առնչություն ունենալու» համար հաճախ մամուլում երևացող Բիլալ Էրդողանի և Իտալիայում նրա դեմ հարուցված դատական գործընթացների մասին:
Գերմանական թերթը հիշեցրել է նաև Բիլալի մասին The Guardian թերթի հոդվածը, որում մի շարք թուրք գործարարներ մեղադրվում էին ԻՊ ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ: «Այդ գործարարներից մեկն էլ Բիլալ Էրդողանն էր»,- գրել է Bild-ը: