կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-10 12:38
Հասարակություն

«Հայկը ծնվել ա մեզ ուրախացնելու համար, մեր ժողովրդին կառավարելու». քաղաքացին՝ Հայկ Մարությանին

«Հայկը ծնվել ա մեզ ուրախացնելու համար, մեր ժողովրդին կառավարելու». քաղաքացին՝ Հայկ Մարությանին

Այսօր պաշտոնապես մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերից «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներն այս պահին շրջում են Երևանով, բուկլետներ բաժանում քաղաքացիներին և զրուցում նրանց հետ:

«Իմ քայլ»-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ զրուցեցին Էրեբունու հանրակացարանի բնակիչները: Մի կին Մարությանին թուղթ տվեց` ասելով. «Բանաստեղծություն եմ գրել քեզ համար»: Նա նշեց, որ 27 տարեկան տղա ունի, բայց չի կարողանում ամուսնացնել նրան, քանի որ իրենց բնակարանն ընդամենը 17 քմ է: «Ես ղուրբան եմ եղել իմ Նիկոլին, նրա տապչկի հողը չեմ փոխի ամենաօլիգարխի, հաստավզի հետ: Կյանքիդ մեռնեմ, Աստված քեզ հետ»,- ասաց նա Մարությանին:

Մեկ այլ կին էլ ասաց. «Հայկը ծնվել ա մեզ ուրախացնելու համար, մեր ժողովրդին կառավարելու, ղեկավարելու` մեզ հետ միասին: Եթե պետք է` ուրախացնում է, եթե պետք է` խեղճացնում է: Քո ճտիլ-պտիլները նայում եմ, ասում եմ` Հա'յկ ջան, մի օր էլ արի, մտի մեր բակը»:

Կինը նաև նշեց, որ եթե գան իրենց փող առաջարկեն այլ թեկնածուի համար, ինքը չի վերցնի: «Փող մեզ պետք չի, մեզ մեր Հայկը, մեր Փաշինյանը, մեր ժողովուրդն ա պետք: Թող իրանք գան, մենք փող տանք իրանց»,- ասաց նա: