|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներքաղաքական վերջին լարվածության շրջանում և հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին աղմկոտ և վիրավորական արտահայտություններ հնչեցրեց, նրա անվտանգության հարցը ՀՀ ոստիկանությանը խիստ մտահոգել է:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանության ղեկավարությունը Արմեն Աշոտյանին առաջարկել է թիկնազոր տրամադրել և ապահովել նրա անվտանգությունը: Սակայն նախարարը հրաժարվել է թիկնազոր ունենալուց: Դե, մարդը մի բան գիտեր, ի վերջո, երկար տարիներ կոալիցիոն գործընկերներ են եղել, ժամանակին «շոկոլադնի ատնաշենի» են ունեցել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։