Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր կմեկնարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հունգարիա: Դա Պուտինի 3-րդ այցն է Եվրոպա` ուկրաինական ճգնաժամի սկսվելուց ի վեր. գրում է Газета-ն:
Պարբերականը նշում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը միավորված Եվրոպայի քննադատներից է և բացահայտ արտահայտում է իր համակրանքը Պուտինի հանդեպ:
Սակայն, ըստ որոշ փորձագետների, դա պայմանավորված է եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելու ցանկությամբ, և ռազմավարություն այդ այցի հետևում չկա: Այցի գլխավոր նպատակն է «Թուրքական հոսք» նախագծի քննարկումը, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը:
Ըստ հունգարացի քաղաքագետ Անդրաս Ռաքսի՝ համաձայնագրերի ստորագրման համար անձամբ Պուտինի ներկայությունը պարտադիր չէ, և կողմերի համար կարևոր է ոչ թե այցի բովանդակությունը, այլ «քաղաքական նշանակությունը»:
«Այցը երկու կողմերի համար էլ կարևոր է: Օրբանի համար դա հնարավորություն է ցույց տալ իրեն որպես անկախ քաղաքական գործիչ, իսկ Պուտինի համար՝ ցուցադրել, որ, չնայած պատժամիջոցներին, Եվրոպայի կենտրոնում կա երկիր, որտեղ նրան ուրախությամբ պատրաստ են ընդունել»,- նշում է հունգարացի քաղաքագետը: