|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր երկարաձգել է պայմանագիրը Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ: Այս մասին հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
«Մենք շատ ուրախ ենք, որ նոր պայմանագիր ենք կնքել Յուրա Մովսիսյանի նման ֆուտբոլիստի հետ: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս ֆուտբոլիստի վերաբերմունքն ակումբի նկատմամբ: Մովսիսյանի ցանկությունն է, որ կարիերան շարունակի այս թիմում և ավելացնի թիմի հաջողությունները: Լուրերն այն մասին, թե Յուրան փնտրում է նոր թիմ, ոչ մի հիմնավորում չունի: Ֆուտբոլիստը որոշում է ընդունել ևս մի քանի տարի իր մարզական կյանքը կապել «Սպարտակ»-ի հետ»,- ասել է մոսկովյան ակումբի գլխավոր տնօրենը: