կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-18 22:20
Սպորտ

Պաշտոնական․ Վիկտոր Լինդելոֆը երկարաձգեց պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ

Պաշտոնական․ Վիկտոր Լինդելոֆը երկարաձգեց պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին Armsport.am-ի հաղորդմամբ՝ գրում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։ 

Շվեդ պաշտպանի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 հունիսի 30-ը։ Պայմանագրի համաձայն՝ ՄՅՈւ-ն ևս մեկ տարով կարող է այն երկարաձգել։ Վիկտոր Լինդելոֆը 2017 թվականին է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ 25-ամյա ֆուտբոլիստը «մանկունյանցիների» կազմում մասնակցել է 74 հանդիպման։ 

«Այստեղ ժամանելու առաջին օրից ես ինձ զգացել եմ, ինչպես տանը։ Ես հասունացել եմ այստեղ թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես անհատականություն։ Դրա համար ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ։ Ես սիրում եմ այստեղ ֆուտբոլ խաղալը ու ուզում եմ օգնել թիմին նվաճելու տիտղոսներ»,-ասել է Լինդելոֆը պայմանագրի երկարաձգումից հետո։ 

Հավելենք, որ Վիկտոր Լինդելոֆը հանդես է գալիս նաև Շվեդիայի ազգային հավաքականի կազմում։ Նա մասնակցել է 31 հանդիպման ազգային թիմում։