Վալենսիայի կիսապաշտպան Խուան Մատան և ակումբի ղեկավարությունը համաձայնության են եկել աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու հարցում, այս մասին հայտնում է իսպանական Marca-ն: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2014թ.-ը: Մատան Չղջիկների կազմում հանդես է գալիս 2007-ից: 112 խաղում դարձել է 28 գոլի հեղինակ: Պայմանագրի տակ իր ստորագրությունը Մատան կդնի փետրվարի վերջին: