«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը Մոսկվա է մեկնել նախորդ օրը եւ հանգրվանել է այն նույն հյուրանոցում, ուր մշտապես` Մոսկվայում գտնվելիս, իջեւանում է Քոչարյանը, եւ որտեղ տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյան-Ռ. Քոչարյան հանդիպումը` «Արարատ-հայաթում»:
Որոշ տեղեկություններով, հենց Հովիկ Աբրահամյանն է Քոչարյանին տեղեկացրել, որ սահմանադրական փոփոխությունները կայանալու են: Մոսկվա մեկնած Ծառուկյանը նախորդ օրը, մեր տեղեկություններով, այցելել է Քոչարյանին:
Մոսկվայում էլ հանդիպումներ պետք է ունենար Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաեւ ռուսական որոշ էլիտար շրջանակների հետ: Նարիշկինը, որը «լավ» է նաեւ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն հատկապես ջերմ հարաբերություններ ունի «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը, «Կոլյայիչը սիրում է մեծ իրադարձություններից առաջ մեկնել աշխարհաքաղաքական կենտրոններ», ու հիշեցրեց Ծառուկյանի` 2013-ի նախագահական ընտրություններից առաջ Բրյուսել կատարած այցը, ուր Հայաստանի եվրոպական չինովնիկին բողոքել էր Հայաստանի կոռումպացվածությունից: Նարիշկինի հետ հանդիպումը նաեւ միջկուսակցական բնույթի է, քանզի «Եդինայա Ռոսիան» եւ ԲՀԿ-ն գործընկերության մասին համաձայնագիր ունեն, եւ հանդիպումը պլանավորված է եղել վաղուց»:
Մանրամասն թերթի այսօրվա համարում: