|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Գյումրիում ռուս զինվորի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանդի մասին նկարահանվելիք հաղորդմանը մասնակցելու համար ռուսական Առաջին ալիքը Հայաստանից հրավիրել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սիմոն Բաբայանին, փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանին և Թամարա Յայլոյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտնեց, որ ներկայումս իրենք Մոսկվայում են և Հայաստան են վերադառնալու այսօր երեկոյան: Նա ասաց, որ Անդրեյ Մալախովի հեղինակությամբ նկարահանվող Пусть Говорят հաղորդման նկարահանումը չեղյալ է համարվել երեխայի մահվան լուրն իմանալուց հետո:
Կան տեղեկություններ, թե Մալախովը ցանկացել է նկարահանել «Փրկենք Սերյոժային» հաղորդումը, սակայն երեխայի մահից հետո անիմաստ է դարձել նման հաղորդման նկարահանումը: Այնինչ, Ալեքսանդր Սիրունյանի խոսքով, այդ պատճառաբանությունն այնքան էլ խելամիտ չէ: «Դառնալու էր հակառուսական ծրագիր, որովհետեւ հակառակ կարծիքներ չէին լինելու: Բոլորը, ում հանդիպել ենք ОРТ-ի հանդերձարանում, հայամետ դիրքորոշում ունեին: Ավելին` մեծ դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան ցավակցեց ու ներողություն խնդրեց»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք կային հստակ ձևակերպումներ, որոնք պետք է արտահայտեր հաղորդման ժամանակ, Ա. Սիրունյանը պատասխանեց. «Այո, հանցագործին մարդավարի վերադարձնելու մասին, հանձնելու մասին այս դեպքում խոսք լինել չի կարող, հանձնողը Հայաստանն է: ՌԴ-ն ՀՀ-ի տարածքում պարզապես պարտակում է հանցագործին»: