|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Այսօր ՀՀ նախագահը ներկա է գտնվել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող նորակառույց «Ռոսիա-Մոլ» առևտրի կենտրոնի բացմանը: Բացման արարողությանը մասնակցել է նաև գործարար Գագիկ Ծառուկյանը:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը որոշեց ներկա գտնվել այդ առևտրի կենտրոնի բացմանը, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ Գագիկ Ծառուկյանին հրավիրել է անձամբ Խաչատուր Սուքիասյանը: Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը «Ռոսիա-Մոլ» առևտրի կենտրոնում ունի տաղավար, որտեղ ներկայացված է Երևանի «Արարատ» գինու և կոնյակի կոմբինատի արտադրանքը:
Նշենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Ծառուկյանն ու Սուքիասյանը հնարավոր է՝ առաջիկայում խնամիներ դառնան: