|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) երեկ գաղտնազերծել է HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղի հաճախորդների ցուցակները և հաշվեհամարները, որոնք խուսափում են հարկերից, թաքցնում միլիոնավոր դոլարների հասնող ակտիվներ, ինչը փողերի լվացման խողովակ է և, միաժամանակ, HSBC բանկին եկամուտ է բերում: Ցուցակում խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Թուրքական Haberler կայքն անդրադարձել է դրան` նշելով ցուցակում ընդգրկվածներիվ մի քանիսի անունները, այդ թվում` նաև Ամենայն Հայոց կաթողիկոսինը:
Թուրքական կայքում տեղ գտած ցուցակում են նաեւ Աֆրիկայի ամենահարուստ մարդը՝ Ալիկո Դանկոտը (ըստ «Բումերանգ»-ի), աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը և այլք:
Ցուցակում տեղ է գտել նաև թուրք գործարար Սելիմ Ալգուադիշի անունը: Նա հաստատել է բանկում ունեցած հաշվի մասին տեղեկությունները: