Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) երեկ գաղտնազերծել է HSBC բանկի հաճախորդների ցուցակները և հաշվեհամարները, որոնք խուսափում են հարկերից, թաքցնում միլիոնավոր դոլարների հասնող ակտիվներ, ինչը փողերի լվացման խողովակ է և, միաժամանակ, HSBC բանկին եկամուտ է բերում: Այս մասին տեղեկանում ենք hetq.am-ից:
«Շվեյցարական հաշիվներից ամենախոշոր չափի դոլարային գումարների արտահոսք գրանցած երկրների շարքում հայտնվել է նաև Հայաստանը՝ ցուցակում 146-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն է: Գարեգին Բ-ն բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվի վրա 1.1 մլն դոլար է եղել 2006-2007թթ.: Մայր Աթոռի մամուլի խոսնակը ICIJ-ին տրված պարզաբանման մեջ նշել է, որ այդ հաշվեհամարը բացվել է ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներով:
«Այս հաշվեհամարը փոխանցվել է Գարեգին Բ-ի անվամբ նրա նախորդի մահվանից հետո նույն նպատակներով օգտագործելու համար: Հայ եկեղեցու կաթողիկոսությունը, որը Կաթողիկոսի պատասխանատվության ոլորտում է, ազգային կրոնական հաստատություն է և հարկման ենթակա չէ, և Վեհափառ Հայրապետը «անձեռնմխելի է հարկումից»»,- նշել է Մայր Աթոռը»,- կարդում ենք կայքում:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: