|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արդեն հայտնել ենք, որ ռուսական LifeNews -ին հայտնի է դարձել, թե Գյումրիում դաժան սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը Չիտայում ծառայության ժամանակ մեկ ամսից ավելի բուժվել է ռազմական հոսպիտալի հոգեբուժարանում:
Газета.Ru-ն իր աղբյուրներից իմացել է, թե Պերմյակովը տառապում է օլիգոֆրենիայով (մտավոր թերզարգացածությամբ):
«Վալերի Պերմյակովը չէր կարող զորակոչվել բանակ, քանի որ նա տառապում է մտավոր թերզարգացածությամբ»,- գրում է պարբերականը:
Газета.Ru-ի աղբյուրների համաձայն՝ գլխավոր զինվորական դատախազությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ինչպես զինկոմիսարիատի աշխատակիցներին, որոնք նրան զորակոչել են բանակ, այնպես էլ Հայաստանում ռուսական 102-րդ զորամասի հրամանատարներին, ովքեր նրան զենք են վստահել:
Նշենք նաև, որ ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն պարբերականի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ հոգեկան հիվանդներին ռուսական բանակ զորակոչելու հավանականությունը հավասար է զրոյի:
Ուշագրավ է, որ դաժան սպանությունից գրեթե մեկ ամիս անց միայն ռուսական ԶԼՄ-ները որոշել են դիմել իրենց աղբյուրներին և ակտիվորեն տեղեկություն տարածել Պերմյակովի՝ հոգեկան հիվանդ լինելու մասին: