|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր Չինաստանի իշխանությունները տեղեկացրել են, որ մեկնել են Չինաստանի արևմտյան Քսինջանգ նահանգ՝ փրկելու գործարանում ստրկացված մտավոր հիվանդներին:
Չինական իշխանությունները արձագանքել են երկրի հանրային հեռուստատեսության տարածած տեղեկատվությանը՝ ըստ որի 11 աշխատողների, ներառյալ ութ մտավոր հետամնաց մարդկանց, վաճառել են շինանյութերի գործարանին՝ առանց աշխատավարձի աշխատելու: Հեռուստատեսությունը նաև նշել է, որ ստրկացված մարդկանց նույն ուտելիքն են տալիս, ինչ գործարանի տիրոջ շանը:
Հեռուստատեսությունը հայտնել է, որ Զենգ Լինգքուան անունով մի մարդու են ձերբակալել՝ աշխատողներին գործարանին վաճառելու համար:
Չինաստանում նամանտիպ այլ դեպքեր էլ են եղել նախկինում: 2009 թ.-ի մայիս ամսին ոստիկանները տասը մարդու են ձերբակալել՝ ավելի քան 30 մտավոր հիվանդների ստրկացնելու համար: Իսկ 2007 թ.-ին հարյուրավոր ստրուկներ են ազատ արձակվել գործարաններից: