Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, քննարկվում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) խափանման միջոցի ընտրության հարցը: Հակոբյանի շահերը դատարանում ներկայացնում են նրա երկու պաշտպանները` Աշոտ Ղազարյանը և Կարեն Սարդարյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` այս գործով քննչական խումբ է ստեղծվել, որը ղեկավարում է ՀՀ ֆինանսների նախարարության ՀԿԳ քննիչ Ասատրյանը: Հենց նա էլ Հակոբյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան Կարեն Սարդարյանը հայտնեց, որ կալանավորման միջնորդությունն անհիմն է, և որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Վերոնշյալ հոդվածները վերաբերում են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելուն, ինչպեսև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելուն: