|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, խոսելով երկու օր առաջ Հիմնադիր խորհրդարանի` դեպի Արցախ կազմակերպած ավտոերթի ժամանակ Բերձորում ԼՂՀ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպին, լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ պաշտոնական տեսակետը:
«Կուզեի ավելի ամբողջական գնահատական տալ: Առաջինը` բնականաբար, մեզ համար Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեթոդները, գործելաոճը և հռչակած նպատակներն անընդունելի են, հատկապես կարգախոսը` «Ցեղասպանության 100-ամյակը` առանց ռեժիմի», դա չի կարելի կապել մեր ներքին խնդիրների հետ, որովհետև Ցեղասպանության 100-ամյակը բոլորովին այլ բան է, որտեղ պետք է համազգային համախմբվածություն:
Երկրորդ` մեզ համար անհասկանալի է` ինչ համառությամբ այդ կազմակերպությունը արցախցիների և տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ հորդորները անտեսեց և Արցախի սահմանների ներկայիս իրավիճակում որոշեց այդ երթն իրականացնել: Ես, օրինակ, կուզենայի, որ երկու կողմերն էլ հրապարակեին, թե ովքեր են դիմել, քանի անգամ են դիմել խնդրանքով, հորդորով, որ մի' արեք այդ երթը:
Անկախ այդ ամեն ինչից` այն, ինչ կատարվեց Բերձորում, դատապարտելի, անընդունելի է: Ուժի կիրառումը, կարծում եմ, որևէ լավ բանի չհանգեցրեց: Սա մեզ համար անընդունելի է: Նաև վտանգավոր է` Հայաստանում և դրսի որոշ ուժեր կփորձեն այս անընդունելի միջադեպն օգտագործել մեր ներքին պառակտման կամ Ղարաբաղի ու Հայաստանի միջև սեպ խրելու նպատակով: Այս առումով` մենք, բնականաբար, շատ վատ ենք ընդունում այդ միջադեպը»,- ասաց Աղվան Վարդանյանը: