Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանը հրապարակեց անզգուշությամբ պատանի հանդբոլիստ Դավիթ Հովհակիմյանի մահն առաջացնելու մեջ մեղադրվող` «Վանաձոր» ԲԿ-ի բուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Դատավորը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և Ղուկասյանի կալանքի ժամկետը ևս երկու մասով երկարաձգեց:
Yerkir.am-ի հետ զրույցում բժշկի փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք դատարանին ներկայացրել էին հիմնավոր պատճառներ, որ Ղուկասյանը չի թաքնվի քննությունից` միջնորդելով կալանքը փոխարինել գրավով: Նա նաև նշեց, որ գործում միայն 106 թերթ` բժշկին բնութագրող փաստերն են, այդ թվում` նրա վարքագծի մասին համապատասխան երաշխավորագրեր-խնդրանքներ: Հիշեցնենք, որ բժշկի համար երաշխավորագրեր են տվել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարիբեկյանը, Էդմոն Մարուքյանը, «Վանաձոր» ԲԿ-ի բուժանձնակազմը, ինչպես նաև մոտ 700 բժիշկ: Հակոբյանը հայտնեց, որ դատարանի որոշումը կբողոքարկեն վերաքննիչ դատարանում: