կարևոր
2122 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-31 12:21
Քաղաքական

Միայն համառությամբ և ուժով կարելի է իրավիճակ փոխել․ Վազգեն Մանուկյան

Վտանգի առաջ ոչ միայն Արցախն է, այլ նաև Հայաստանը։ Այս մասին ասաց ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Արցախը շախկապված են և չի կարող մի մարմինը առանց մյուսի գոյություն ունենալ։

«Մինչև ուժ ցույց չտաս, համառություն ցույց չտաս, ոչ մի հարց չի լուծվի։ Այն, ինչ արեցին արցախցիները, աննախադեպ է։ 120 հզ մարդ իրենց փոքր, ծծկեր երեխաներով, մեծահասակներով սոված են, բայց իրենց այլ ճանապարհով սնունդ են առաջարկում, ասում են՝ չենք ուզում վերցնել։ Սա հերոսություն է և կարծում եմ՝ մեծ օրինակ է մեր ժողովրդի համար։ Միայն համառությամբ և ուժով կարելի է իրավիճակը փոխել»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը: