կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-17 13:13
Սպորտ

Հայ հրաձիգների ցույց տված արդյունքները՝ աշխարհի առաջնությունում

Հայ հրաձիգների ցույց տված արդյունքները՝ աշխարհի առաջնությունում

Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է  հրաձգության աշխարհի երիտասարդական  առաջնությունը:

 

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, 10մ, վազող թիրախ (30+30 կրակոց)  վարժության մարզիկները դանդաղ վազք հատվածն են կրակել, մյուս կեսը՝ արագ վազքը: Եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 17-ին: Երիտասարդ տղաների պայքարում 12 մրցակիցներից Շանթ Սարգսյանը` 283 միավորով, 3 մրցակիցների հետ միևնույն արդյունքով կիսում է 2-5-րդ հորիզոնականները, Ռազմիկ Մինասյանը 276 միավորով 8-րդն է, Հովհաննես Խաչատրյանը 265 միավորով՝ 11-րդը: Նույն վարժության թիմային պայքարում մեր մարզիկներն առայժմ 2-րդ տեղում ընթացող Ռուսաստանի թիմին զիջում են 1 միավոր, և հնարավոր է՝ այսօր պատկերը փոխվի:

Նույն վարժության աղջիկների (20+20 կրակոց)  պայքարում Լիլիթ Մկրտչյանը 183 միավորով առայժմ ընթանում է 2-րդ տեղում: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել հունգարացի Վերոնիկա Մաջոռը, Լիլիթին  178 միավորով հետևում են գերմանացի Նինա Դանները և քաթարցի Սաաիդա Թաաեեբը: Ինչպես տղաների մոտ, այնպես էլ` աղջիկների, ամեն բան կախված է արագ վազքից: Եզրափակիչ կանցնեն լավագույն 4-ը:

 

 

Զավեն Իգիթյանը 50մ, ստանդարտ ատրճանակ (3x20 կրակոց), տղաների պայքարում 32 մրցակիցներից 537 միավորով գրավել է 25-րդ տեղը:

Հրաչիկ Բաբայանը 50մ, հրացան, պառկած դիրքից (60 կրակոց) երիտասարդների պայքարում 61 մրցակցից՝ 606.1 միավորով գրավել է 49-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ունի անհատական արծաթե և թիմային բրոնզե մեդալներ: