Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Կոնյակ արտադրող ընկերությունների քանակը, ի դեպ, հատում է 3 տասնյակը, և բոլորն էլ այսօր ծանր վիճակում են, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի («Արտաշատ» կոնյակ) ձեռնարկությունները: Ոչ միայն կրճատումներ են ընթանում, այլև աշխատողներին հարկադիր արձակուրդ են ուղարկում:
Պատճառը հայաստանյան կոնյակի հիմնական շուկայում՝ Ռուսաստանում տիրող անկայունությունն ու ռուբլու անկումն է: Այս պահին արտահանում են իրականացնում միայն ՄԱՊ-ն ու Պռոշյանի գործարանները, սակայն նրանց ևս չի հաջողվում փող ստանալ ռուսական ընկերություններից:
Բանն այն է, որ կոնյակ արտադրողները ռուսական ընկերությունների հետ պայմանագրերը կնքել են ռուսական ռուբլով, իսկ հայաստանյան բանկերից վարկեր վերցրել դոլարով և չեն կարողանում փակել վարկերը: Գործարարներն առաջարկում են կառավարությանը՝ վարկերը վերաձևակերպել դրամով ու այդ առնչությամբ կառավարության որոշում ընդունել: Սակայն Հովիկ Աբրահամյանը չի կարող կայացնել նման որոշում, նա գործարարներին ուղղորդում է դեպի նախագահ, որպեսզի գործարարները գնան-համոզեն, նախագահն էլ բանկերին ասի՝ արեք: Սակայն հայաստանյան բանկերը կտրականապես դեմ են նման որոշմանը:
Գործարարները հույս են փայփայում, որ նախագահի հետ իրենց հանդիպման արդյունքում գոնե կհասնեն նրան, որ բանկերը «վարկային արձակուրդ» տան իրենց՝ գոնե մեկ տարով, մինչև ոտքի կանգնեն ու կարողանան վճարել: «էդ էլ հնարավոր չէ, առանց այն էլ շատ բանկեր տարին բացասական սալդոյով են փակել, ո՞նց կլինի նման բան, էլ չենք ասում 30 միլիարդ հիմնարար կապիտալի մասին»,-թերթի փոխանցմամբ ասում են բանկիրները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: