|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացի: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:
«Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում ՝ 123 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի: Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է»,-ասաց Թորոսյանը: