Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սերբիայում ավարտվեց «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող` բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարը, որին այս անգամ մասնակցեցին 29 երկրի 236 բռնցքամարտիկներ:
Մարզիչներ Հարություն Նազարյանի և Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ` այս հեղինակավոր մրցաշարին մասնակցեցին նաև բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 բռնցքամարտիկներ, որոնցից 3 հայրենիք վերադարձան մեդալներով, ընդ որում` այդ մեդալներից 2-ը ամենաբարձր հարգի էին: Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին և պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 51 կգ քաշային աշխարհր չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Անուշը եզրափակիչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Մերույերթ Կոնիսաբայի նկատմամբ, իսկ Անին՝ ոսկե մեդալի համար մենամարտում նույն, 3:0 հաշվով համոզիչ առավելությամբ պարտության մատնեց լեհուհի Ադրիանա Ժեդրեյչիկին: Սերբիայում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև մեկ բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, ով կիսաեզրափակիչում զիջել էր Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Միքայելյանին: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: