|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում պտտաձողից պարանով կախված վիճակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանի դին:
Yerkir.am-ի տեղեկություններով` մահացածը Արտաշատից էր և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առաջին կուրսի կուրսանտ: Դեպքի առթիվ նախնական քննություն է ընթանում:
Նշենք, որ նույն ինստիտուտում 2013-ի հունիսի 1-ին` պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց էր արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով կուրսանտը մահացել էր: