Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանն իր մասնագիտական գործունեությունը սկսել է Արցախից: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ արդեն 16 տարի է ռազմական ոլորտում է:
«Մեկնել էի Արցախ, Արցախի փաստաբանների կոլեգիայի անդամ էի։ Ընտանեկան փոփոխությունների հետ կապված վերադարձա Երևան և տեղեկացա, որ ՊՆ-ում ձևավորվել է իրավաբանական վարչություն: 16 տարի է՝ իրավաբանական վարչությունում եմ: Ծայրաստիճան բարդ փուլեր չեմ ունեցել իմ աշխատանքում: Կարևորը սկզբունքային լինելն ու աշխատանքը սիրել է»,- ընդգծեց Կարապետյանը` հավելելով, որ երբ աշխատանքի է ընդունվել, եղել է միակ կին իրավաբանը, իսկ հիմա իրենց վարչության աշխատակիցների կեսը կանայք են: «Պետք է շատ ինքնակազմակերպված լինել զինվորական ծառայությունը ընտանիքի հետ համադրելու համար: Աշխատանքից դուրս իմ շրջապատի համար հասարակ ընկերուհի եմ, ընտանիքում՝ շատ սիրող կին»,- ասաց նա:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի 21-ամյա կուրսանտ Գալինա Կարապետյանը, ով շեշտեց, որ զինվորականի աշխատանքի նկատմամբ սերն առաջացել է դեռևս դպրոցում՝ ռազմագիտություն առարկայի ուսուցչի շնորհիվ, ինչպես նաև զինվորականի հագուստի հանդեպ տածած սերը: Նա պատմեց՝ չնայած նրան, որ ծնողներն ու հարազատները դեմ են եղել, որ նա ընտրի այդ մասնագիտությունը, միևնույնն է, որոշել է գնալ ռազմական ուղիով: «Ամենանդժվարն այն է, որ մենք առաջին ընդունվողներ են ենք եղել և այն կարծրատիպը, որ կինը չի կարող գտնվել բանակում և հավասար լինել տղամարդկանց հետ, հաղթահարվել է: Շատ մարդիկ տեսնում են, որ կինը կարող է հավասար ծառայություն կատարել»,- ասաց նա: