կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-27 17:11
Հասարակություն

Նախագահն ասել ա` ձեզ խելոք չպահեք, կտամ բերաններիդ. Մանվել Գրիգորյան. 1in.am

Նախագահն ասել ա` ձեզ խելոք չպահեք, կտամ բերաններիդ. Մանվել Գրիգորյան. 1in.am

Այսօր գեներալ, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանը խոսել է Ադրբեջանի կողմից հրահրված` շփման գծի լարվածության մասին: Նա կարծիք է հայտնել, որ այդ սադրանքները պայմանավորված են Ցեղասպանության 100-ամյա տարելիցով:

 

«Թուրքիան բզում-բզկտում ա դրանց, դրանք էլ խաղեր են տալի: Պատերազմը սկսել ա ու հլը չի վերջացել: Ամեն մի զոհն էլ շատ է, երիտասարդների զոհվելը շատ վատ է: Ոնց նայում եմ՝ 2015 թվականը լավ տարի չէր: Մենք էսքանից պետք է դասեր քաղենք, միասնանանք»,- ասել է նա:

 

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի` Ադրբեջանին ուղղված խիստ քննադատություններին, Մանվել Գրիգորյանն ասել է. « Նախագահը խիստ բան չի ասել, ասել ա` ձեզ խելոք չպահեք, կտամ բերաններիդ»: