կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-13 15:58
Քաղաքական

ԱՄՆ-ը Հայաստանում փակում է USAID-ի ծրագրերը. 1in.am

ԱՄՆ-ը Հայաստանում փակում է USAID-ի ծրագրերը. 1in.am

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով`Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը կամ հայտնի USAID-ը կարող է փակվել կամ ծրագրերը կրճատել: Այդ ծրագրի ու Հայաստանի համագործակցությունը սկսվել է մոտ երկու տասնամյակ առաջ:

 

Եվ այս ընթացքում USAID-ը Հայաստանում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել` սկսած Ազգային ժողովից, կառավարությունից մինչև համայնքներ ու հասարակական կազմակերպություններ: Կառավարությունում և խորհրդարանում, այս ծրագրի հետ համագործակցելով, կատարել են բազմաթիվ բարեփոխումներ՝ պետական գնումների ներդրումից սկսած մինչև օրենսդրական փոփոխություններ:

 

Նաև այդ գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ է, որ Հայաստանում գործադիր, օրենսդիր ու այլ համակարգերում բարեփոխումները շատ ավելի առաջ են, քան Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներում, որոնց հետ մեր երկիրն արդեն նույն տնտեսական գոտում է հայտնվել:

 

Այլ բան է, որ այդ բարեփոխումների կիրառումը վատ մակարդակի վրա է: Եվ այդ գրասենյակի աջակցության դադարեցումը բավականին լուրջ հարված է մեր այդ ոլորտների համար: Այնուամենայնիվ, ինչո՞ւ է ԱՄՆ-ը որոշել Հայաստանում փակել այդ գրասենյակը կամ ինչո՞ւ է որոշել ֆինանսավորումը այդպես կրճատել: Չի բացառվում, որ ԱՄՆ-ը դա որոշել է անել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով:

 

Հունվարի 2-ին մեր երկիրը պաշտոնապես դարձավ այդ կառույցի անդամը՝ մոտ մեկուկես տարի առաջ մերժելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Իսկ դրանից առաջ մեր երկրում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, թե Հայաստանը Արևմուտքից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների նկատմամբ պետք է կիրառի ռուսական փորձը: Ինչպես հայտնի է, ռուսները գործակալ են հռչակում այդ ՀԿ-ներին և նրանց գլխին Դամոկլյան սուր կախում:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում