|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Ըստ «Հայկական Ժամանակ»-ի՝ Գորիսից ստացած տեղեկությունների, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա օգնական Զարզանդը երեկ ծեծի են ենթարկել Գորիսի հիվանդանոցի նախկին տնտեսվարին, որը «ՀԺ»-ի հետ զրույցում խոսել էր Լիսկայի դեմ:
«Նախկին տնտեսվար Վրեժ Հովսեփյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է տեղի ունեցածը, բայց նրա տրամադրությունն ու արտաբերած «ոչ»-երը այնպիսի տոնայնությամբ էին, որ ձայնագրությունը լսող յուրաքանչյուր ոք կկռահի, որ դեպքը իրականում տեղի է ունեցել:
Լիսկան և յուր օգնական Զարզանդը, ով անազատության մեջ էր հայտնվել Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո, սակայն կարճ ժամանակ անց ազատության մեջ հայտնվել, փաստորեն, շարունակում են գործել նույն ոճով: Այնինչ, երեկ Սյունիքի մարզպետարանից «ՀԺ»-ին գրություն են ուղարկել, թե մարզում տիրում է բարյացակամության մթնոլորտ»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։