կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 15:44
Իրավական

Տենց հավայի բաների վրա ժամանակ չկա. Լիսկայի Զարզանդը՝ Գորիսի միջադեպի մասին

Տենց հավայի բաների վրա ժամանակ չկա. Լիսկայի Զարզանդը՝ Գորիսի միջադեպի մասին

Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ Գորիսի ծեծկռտուքին մասնակից` Սուրիկ Խաչատրյանի որդին բացակայում է հանրապետությունից: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Տիգրան Խաչատրյանը  միջադեպին մասնակից իր համախոհներից մեկի հետ մեկնել է Ուկրաինա:

 

Տիգրան Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ստանալու ակնկալիքով դիմեցինք Սուրիկ Խաչատրյանի օգնականին՝  բազմիցս մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված Զարզանդ Նիկողոսյանին:

 

-Տեղյակ ե՞ք` որտեղ է Տիգրանը:

-Ի՞նչ ա եղել որ...

 

-Գորիսի վերջին դեպքի վերաբերյալ…

-Ո՞վ ա է գրում:

 

-Բոլորը:

-Է~, թարգը տուր, էդ որտեղի՞ց եք է էդ սուտ լուրերը հավաքում:

 

-Google-ում փնտրեք «Տիգրան Խաչատրյան», կիմանաք:

-Հա, հետո՞, «Զարզանդ Նիկողոսյան» էլ, որ գրեք, շատ բան ա բերում, էդ չի նշանակում, որ ինչ-որ բան կա:

 

-Ասում են` առանց կրակ ծուխ չի լինում, ուրեմն մի բան եղել է, չէ՞, որ գրում ենք:

-Լավ, լավ, տենց հավայի բաների վրա ժամանակ չկա (անջատեց):