|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախորդ շաբաթ հարցաքննվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Մեր տեղեկություններով՝ նրան հարցաքննել են նրա փաստաբանի՝ Մարտին Զիլֆուղարյանի ներկայությամբ:
Հարցաքննության վերաբերյալ փորձեցինք զրուցել Զիլֆուղարյանի հետ, սակայն նրա օգնականը մեզ տեղեկացրեց, որ փաստաբանը հանրապետությունում չէ: Ավելի վաղ հայտնել էինք, որ գործի շրջանակներում ծանուցումներ են ուղարկվել տարբեր անձանց, այդ թվում` Սուրիկ Խաչատրյանին և նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի մի քանի ընկերների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խուզարկություն էր իրականացվել մարզպետին պատկանող` Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, դեպքից հետո Խաչատրյանը «զրուցել» էր ծեծված եղբայրներից Մուշեղ Զաքարյանի հետ: