Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դոժդ» հեռուստաալիքի խմբագիր Իլյա Կլիշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասացեք խնդրեմ` ինչո՞ւ Ռուսաստանը՝ մեր ու ձեր երկիրը, այդքան վեր է իր պատվից համարում ներողություն խնդրելը: Առհասարակ, սկզբունքորեն, ցանկացած առիթով: Ինչ-որ բանտային մտածողություն է: Եթե անգամ դու մինչև վերջ սխալ ես` կարևորը` քեզ «չկոտրեն»: Չդողալ, ցույց չտալ սեփական թուլությունը, չտատանվել:
Խոսքն ամենևին էլ ապաշխարության, ծնկի իջնելու, նվնվալու մասին չէ, այլ աչքերի մեջ նայելու և ներողություն խնդրելու մասին, ինչը, կարծում եմ, արժանապատիվ և խիզախ մարդու լինելու նշան է: Հայաստանում ռուս զինծառայողի կողմից իրականացված զանգվածային սպանդի համար ո'չ ՌԴ նախագահը, ո'չ էլ վարչապետը ներողություն չխնդրեցին հայ ժողովրդից, թեեւ արժեր դա անել:
Մենք այնքան ենք սիրում պարծենալ մեր ռուսական ոգով` մեզ հակադրելով եվրոպական անհոգի բյուրգերներին: Եվ ո՞ւր է այն, երբ հարկավոր է: Մեզ մնում է միայն փոքրոգությունը: Ո՞ւր է Դոստոևսկին, երեխայի արցունքը որտե՞ղ է: Գնացեք գրողի ծոցը ձեր այդ այլասերված բարոյախոսությամբ, հա՞:
Հայե´ր, ներեք, եթե կարող եք»: