Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Եթե մեկն ասում է, թե նման բան չի եղել, իսկ մյուսը` հակառակն է պնդում, ուրեմն երկուսից մեկը խաբում է. պետք է պարզել, թե ո՞վ է ստախոսը. լրագրողների հետ հանդիպման -ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` անդրադառնալով Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի պատրիարքը Իլիա 2-րդի այն հայտարարությանը, թե ԼՂՀ-ն պատկանել եւ շարունակում է պատկանել Ադրբեջանին:
Մանասյանը չի բացառում, որ Իլյա 2-րդը նման կարծիք հայտած լինի, սակայն նշում է, որ մեծ է նաեւ հավանականությունը, որ ադրբեջանական կողմը խեղաթյուրել է պատրիարքի խոսքերը. «Չէ՞ որ Ադրբեջանի հիմնադրման օրվանից ապատեղեկատվություն տարածելը նրանց որդեգրած քաղաքականությունն է եղել, որին մինչեւ հիմա չեն դավաճանում»:
Ըստ Մանասյանի` վրացիները մինչ այժմ ԼՂ հիմնահարցը դիտարկում են նույն հարթության վրա, ինչ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցը: Քաղաքագետը պնդում է, որ առաջին հերթին պետք է այնպես անենք, որ Վրաստանը հասկանա, որ ԼՂՀ-ի եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցերը տարբեր հարթություններում են գտնվում:
«Իսկ Իլյա 2-րդի հայտարարությանն ի պատասխան` մեր կողմից պաշտոնապես արված յուրաքանչյուր արձագանք շտապողականության արդյունք կլինի: Ուղղակի պետք է պարզել, թե ո՞վ է ստում»,- ասաց Մանասյանը: