Փոխարժեքներ
28 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անհրաժեշտ է համարում, որ միջազգային հանրությունը զբաղվի սիրիական Հալեպ քաղաքի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու հարցով. հաղորդում է TACC գործակալությունը:
«Խնդիրը միայն Իսլամական պետության ծայրահեղականների դեմ պայքար չէ: Անհրաժեշտ է Հալեպի օդային տարածքը ոչթռիչքային գոտի հայտարարել, որպեսզի գոնե այդ քաղաքը պաշտպանվի Ասադի օդուժի ռմբակոծություններից»,- նշել է նա` հավելելով, որ այդ ժամանակ Թուրքիա փախստականներ չեն գնա:
Թուրքիայի վարչապետը նաև ասել է. «Թուրքիան կարող է ընդլայնել անվտանգության գոտին, որ ստեղծված է Սիրիայի հետ սահմանի մոտ, որպեսզի թույլ չտա այնտեղից զինյալների ներթափանցում»: Սահմանամերձ այդ հատվածում տեղակայված են փախստականների ճամբարները: Անվտանգության գոտիները Անկարային թույլ են տալիս հսկել սահմանը՝ ամբողջությամբ չփակելով դրանք փախստականների համար: