կարևոր
3475 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-05 23:27
Քաղաքական

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի VIP-անձանց օդանավերի, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավի թռիչքների համար դեպի երրորդ երկրներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ 24TV-ին տված հարցազրույցում հայտնել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ամեն օր թռիչքներ էին իրականացվում Թուրքիայի օդային տարածքով։ Հիմա մենք փակել ենք: Փակել ենք նաև VIP-երի համար, թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն էր գալիս ՍԾՏՀ ԽՎ նիստին (Անկարայում), մենք ընդունում էինք գագաթնաժողովը, ուստի անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել է Չավուշօղլուն։