|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր կմեկնարկի Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովը, որը կտեւի մոտ մեկ շաբաթ: Մինչ այդ դաշնակցականները, այդ թվում` Սփյուռքից ժամանածները, այցելեցին Երևանի քաղաքային պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ՀՅԴ նվիրյալներ Արամ Մանուկյանի, Հրայր Մարուխյանի և Վահան Հովհաննիսյանի շիրիմներին:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքով` Ընդհանուր ժողովից առաջ պանթեոն այցելելը կապված էր Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան հետ: «Վահանը մտածող մարդ էր, միշտ իր տեսակետերն ուներ: Բոլոր ժողովականները ծանոթ են Վահանի տեսակետին»,- ասաց նա:
Մանրամասները `yerkir.am-ի տեսանյութում: