Անվտանգության խորհրդի երեկվա հավաքին Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը հրավիրված չէին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հավաք, որին կանչվել են ոչ բոլոր անդամները:
«Միայն նրանք, ում նպատակահարմար են գտել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը չեն հրավիրվել: Բնականաբար, քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, Գյումրու դեպքերին առնչվող հարցերը և Գագիկ Ծառուկյանի հունվարի 20-ի խորհրդաժողովի «նրբությունները»»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում