Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԵԱՏՄ անդամ երկրների միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով:
ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կառավարությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը, ծառայությունների միասնական շուկայի ձևավորմանը, արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ հայկական կողմն աջակցում է նիստում ներառված և համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ընդգրկում են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներ:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է այն քայլերը, որոնք ուղղված են արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը և խորացմանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այս համատեքստում ընդգծելով Հայաստանի Հանրապետության հարուստ փորձն ու մասնագիտացումը՝ ՀՀ վարչապետը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը Եվրասիական ինժեներական կենտրոնի համար հարթակ տրամադրելու հարցում: Իր խոսքում Հովիկ Աբրահամյանը կարևորել է մակրոտնտեսական և դրամավարկային քաղաքականության իրականացման գործում փոխհամաձայնեցված փորձի փոխանակումը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի՝ Եվրոպական միության հետ համագործակցության կարևորությանը, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հաշվի առնելով Եվրոպական միության հետ առևտրատնտեսական հարցերով բանակցությունների կուտակած փորձը, Հայաստանը պատրաստակամ է աջակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵՄ-ի հետ համապատասխան երկխոսության ձևավորմանը, ինչը կնպաստի ինտեգրացիոն գործընթացների զարգացման փոխշահավետության և փոխլրացնող սկզբունքի ապահովմանը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում:
Նիստի վերջում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք սահմանում են փոխգործակցությունը մտավոր սեփականության, որոշ ապրանքների դրոշմավորման համակարգի ներմուծման, ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և այլ հարցերում:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո վարչապետները մասնակցել են «RFID» տեխնոլոգիաների ցուցադրությանը, այցելել «Կորոբչիցի» ագրոտուրիստական համալիր