կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-18 16:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի երեկվա հավաքին մարդիկ, մայթերին նստած, սպասում էին պրծնի, նստեն ավտոբուս, գնան․ Արմեն Գրիգորյան

Ես տեսել եմ, որ Բաղրամյանի վրա էին ավտոբուսները կանգնեցնում, մի խումբ կանայք էին, տղամարդիկ,  որ չէին հասկանում՝ էս իրիկունը ինչի՞ են իրենց էստեղ բերել։ Մարդիկ սպասում էին՝ մայթին նստած, թե էս անտերը երբ է պրծնելու, նստեն ավտոբուս, գնան․ խոսելով Փաշինյանի՝ երեկվա հանրահավաքի մասին, ըստ Yerkir.am-ի, նշեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը, սակավամարդ հրապարակը ցույց չտալու համար անջատել է լույսերը։

«Վաղը որ հավաքի 30 տոկոս, ասելու է՝ կեղծեցին ընտրությունը։ Արդյունքները ցույց են տալիս, որ կրում է Ռոբերտ Քոչարյանը։ Վարկանիշը գնալով ավելի է բարձրանում։ Ես իմ ձայնը տալու եմ Ռոբերտ Քոչարյանին։ Նրան ձայն տալով՝ գիտեմ, որ դա կաշխատի Նիկոլի դեմ, իսկ իմ ձայնը չի փոշիանա»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում