կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-15 12:23
Տնտեսական

Միայն 4 բանկ է կարողանում ապահովել ԿԲ-ի պահանջը

Միայն 4 բանկ է կարողանում  ապահովել ԿԲ-ի պահանջը

Դեկտեմբերի 30-ին Կենտրոնական բանկը որոշում կայացրեց առևտրային բանկերի համար սահմանված 5 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալը 2017-ի հունվարի 1-ից դարձնել միանգամից 30 միլիարդ: Իսկ եթե մինչև նշված ժամանակահատվածը նոր առևտրային բանկ բացվի Հայաստանում, ապա այն պետք է արդեն ունենա 30 միլիարդ դրամ կամ, որ նույնն է, 63 միլիոն դոլար կապիտալ:

 

Հետաքրքիր է, որ այս որոշումը Կենտրոնական բանկը կայացրեց հենց այն ժամանակ, երբ ֆինանսական շուկայում իսկական խառնաշփոթ էր: Մեկ այլ վարկածով էլ` բանկերի կապիտալի նվազագույն շեմի բարձրացումը կարող է պայմանավորված լինել ԵՏՄ անդամակցությամբ: Սովորաբար, կապիտալի մեծությունը խոսում է բանկի վստահելի լինելու մասին` տնտեսությունում ստեղծված ցանկացած իրավիճակում:

 

Այս պահին մեր առևտրային բանկերից միայն 4-ն են, որ կարողանում են ապահովել ԿԲ-ի պահանջը: Դրանցից յուրաքանչյուրի կանոնադրական կապիտալը հասնում է 40 միլիարդ դրամի: Իսկ մյուս բանկերը գոյատևելու համար կա'մ պետք է իրենց կապիտալը մեծացնեն, կա'մ միավորվեն այլ բանկերի հետ:

 

Առաջին բացասական հետևանքը, որ բանկերի կապիտալի մեծացումը կառաջացնի ֆինանսական շուկայում, տնտեսության աճի տեմպի դանդաղումն է: Եթե բանկը ստիպված է լինելու 6 անգամ ավելի շատ կուտակել, ապա ավելի քիչ գումար է կարողանալու տրամադրել մեր քաղաքացիներին, այսինքն` վարկերը կդառնան դժվար հասանելի, իսկ տոկոսադրույքները` ավելի բարձր:

 

Առավել ամբողջական հոդվածը՝ վաղը: