Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ի պահանջած 20 րոպե ընդմիջումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ժամանակ է ձգել, որ ՀՀԿ-ական պատգամավորները գան դահլիճ։
«Երբ ասացի` մեկ զգուշացումով ենք սկսելու ընդմիջումից հետո, բոլորիդ դեմքին ժպիտ էր, հիմա տեսնո՞ւմ եք, որ, իրոք, խնդիր կա»,- ասաց ԱԺ նախագահը:
Այնուհետեւ Գալուստ Սահակյանը սկսեց օրակարգում ընդգրկված հարցերը դնել քվեարկության։ Սկզբում այդ քվեարկությանը ոչ իշխանական ուժերը մասնակցեցին, սակայն, տեսնելով, որ քվորում ապահովելու համար ՀՀԿ-ն անհրաժեշտ 66 ձայնը չունի, երկրորդ քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը չմասնակցեցին քվեարկությանը։
Այսպիսով` մի շարք հարցեր ՀՀԿ-ն չկարողացավ անցկացնել՝ ունենալով ընդամենը 63-64 ձայն։ Տեսնելով, որ արտահերթը տապալվում է՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շտապ 20 րոպե ընդմիջում վերցրեց։ Քառյակն ու ՕԵԿ-ը դա ծափողջույններով ընդունեցին:
Նշենք, որ եթե «դեմ» կամ «ձեռնպահ» չի լինում, օրինագծերն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 66 «կողմ» ձայն: