Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարոն Միրզոյան, դուք սանկցիաները չարաշահել եք, դա է նաև պատճառը, որ դուք այլևս ինձ համար անաչառ արբիտր չեք։ Դուք նպաստել եք ընդդիմության իրավունքների սահմանափակմանը, ընդդիմության իրավունքների խախտմանը. այս մասին, ըստ Yerkir.am-ի, այսօր ԱԺ հերթական նիստում հայտատարեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
«Պարոն Միրզոյան, իմ բոլոր պահանջներն ուղղված են Ձեզ։ ԱԺ նախագահը Սահմանադրության և ԱԺ օրենք-կանոնակարգի համաձայն ներկայացնում է Ազգային ժողովը և բոլոր պատգամավորներին։ Մենք 2 օրվա ընթացքում արձանագրել ենք, որ ԱԺ նախագահն անաչառ արբիտր չէ, ԱԺ նախագահը ներկայացնում է միայն «Իմ քայլը» դաշինքը, ոչ թե ամբողջ ԱԺ-ն և ԱԺ նախագահը չի կարողանում ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը։ ԱԺ նախագահը ոտնահարում է իրավունքները, ԱԺ նախագահը օգտվում է կանոնակարգ օրենքից այնպես, ինչպես երբեք որևէ մեկը չի օգտվել։ Ցանկացած սանկցիա, որ այդտեղ նշված է, դրանք բացառիկ միջոցներ են, չեն կարող ամեն օր կիրառվել, դրանք ինքնահաստատման մեթոդներ չեն որևէ մեկի համար»,- հայտարարեց Մարուքյանը։
«Խորհրդարանի ցանկացած հանձնաժողով եթե չի գործում, նշանակում է ԱԺ ինչ-որ մարմին չի գործում: Եթե ինչ-որ մարմին չի գործում, նշանակում է խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Ի՞նչն է պատճառը, պարոն Միրզոյան, ինչո՞վ Ձեզ օգնենք», - հարցրեց Մարուքյանը, որին ի պատասխան ԱԺ նախագահը նշեց, որ բնավ չունի ոչ մեկի օգնության կարիքը. «Ես ձեզ խորհուրդ կտայի, եթե դուք օգնություն եք առաջարկում, դիմել այլ իրավաբանների օգնությանը», - եզրափակեց Միրզոյանը: