Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանը մեր օրակարգում առաջիններից է, մենք ապրում ենք Հայաստանի յուրաքանչյուր օրվա իրադարձության հետ՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Իրանի երիտասարդական միության անդամ Նարե Սահակյանը՝ հավելելով, որ Իրանում Դաշնակցությունն ունի Հայաստանի օրվա լուրերը վերլուծելու դաստիարակչական դասախոսությունների շարան։
ՀՅԴ Իրանի երիտասարդական միության անդամն ընդգծեց, որ իրենք աջակցում են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներին և խստորեն դատապարտում ոստիկանության կողմից երիտասարդներին բռնի ուժով լռեցնելու փորձը. «Սա չէր վերաբերում միայն ՀԵՄ-ին, որովհետև «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները ամեն հայի է վերաբերում, և այդ պատճառով մենք բոլորս կանգնած ենք ՀՅԴ ՀԵՄ-ի պահանջի կողքին: Ուժով լռեցնելը կարող է միայն ժամանակավորապես հետաձգել պահանջը»,- ասաց նա:
Նարե Սահակյանը նշեց, որ ՀՅԴ երիտասարդական միությունները չունեն գաղափարական տարբերություն. «130 տարի է՝ մենք միասնական ենք։ Չնայած այն փաստին, որ ապակենտրոնացված կուսակցություն ենք, բայց դրսի ու ներսի դաշնակցական գոյություն չունի»:
Խոսելով ՀՅԴ երիտասարդական միության կողմից կազմակերպվող խորհրդաժողովների կարևորությունից՝ Նարե Սահակյանն առանձնացրեց այն էական նշանակություն ունեցող հանգամանքը, որ այդ ժողովների ժամանակ տարբեր երկրներից ժամանած երիտասարդների միջև խմբային քննարկումներ են լինում և յուրաքանչյուրը ներկայացնում են իրենց երկրների տարբեր ոլորտների խնդիրները, քննարկվում են լուծումները, և յուրաքանչյուր ոք իրեն բախված խնդրի լուծման պատասխանն է ստանում:
Հիշեցնենք, որ Հայաստան են ժամանել 18 երկրներից ՀՅԴ երիտասարադական միության 55 անդամներ մասնակցելու խորհրդաժողովին , որտեղ քննարկվում են միությունների ռազմավարական, դաստիարակչական, կազմակերպչական, քարոզչական, արտաքին հարաբերական եւ այլ ոլորտների աշխատանքների նախագծերը:
Նարա Մարտիրոսյան
Մանրամասները` տեսանյութում