Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 1-ին մայրաքաղաքի Քանաքեռ -Զեյթուն թաղամասի Սարկավագի փողոցի շենքերից մեկի վերալակում տաքսու ուղևորը` «Պեսոկ» մականունով նախկինում 7 անգամ դատապարտված Հայկ Գալստյանը, խաբեությամբ տաքսու վարորդից վերցրել էր վերջինիս մատանին, իսկ հետո սպառնացել դանակով` «փախի ստուց»:
Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Տուժող վարորդը ոստիկանությանը հայտնել էր, որ մեքենան կայանած է եղել «Շրջանայինի» մոտ, երբ «Պեսոկը» մոտեցել է, հայտնել, որ գնում են Այնթափ գյուղ, իջել է, 20 րոպե անց վերադարձել, կարգադրել տաքսին քշել Քանաքեռ-Զեյթունի ուղղությամբ, ճանապարհին նորից մեքենան կանգնեցրել «Սաս» սուպերմարկետի մոտ, վարորդից 8000 դրամ ուզել` պատճառաբանելով, որ իր մոտ դոլար է, այս գումարով առևտուր արել, նրան հյութ ու լահմաջո հյուրասիրել, ապա վերջնականգառում առաջարկել իր հետ տուն բարձրանալ, որպեսզի և′ գումարը կվերադարձնի, և′ վարորդի ձեռքի մատանին ցույց տա տանեցիներին:
«Վերալակի մեջ տվեցի, դուրս գալիս դրեց ափի մեջ, մի տեսակ եղավ… , այստեղ կասկածեցի, ասացի` տուր մատանին, ասաց` ի՞նչ մատանի, փախի ստեղից, պնդեցի, ձեռքը տարավ դանակին՝ սև պատյանով, վախեցա ու փախա»,-պատմում է տուժողը:
«Պեսոկ» մականունով Հայկ Գալստյանը իր անունը վաստակել է, երբ տարիներ առաջ շաքարավազի մի գործարքի ժամանակ կարողացել է խաբել մի հայտնի գործարարի:
«7 անգամ դատապարտվել եմ, բոլորն էլ միամտության համար»,-ոստիկանությանն ասել է խարդախը: