կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-19 18:31
Հասարակություն

Շահել է բջջային հեռախոս. ֆինանսների նախարարությունն արձագանքում է

Շահել է բջջային հեռախոս. ֆինանսների նախարարությունն արձագանքում է

Yerkir.am կայքի ««Շահող կտրոն»-ով մեքենա է շահել, չեն տալիս» հրապարակման վերաբերյալ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:

 

«Yerkir.am կայքն այսօր տեսանյութ է հրապարակել, որտեղ քաղաքացի Նինա Վերմիշյանը պատմում է, թե ինչպես է «շահել» ավտոմեքենա, իսկ ֆինանսների նախարարության աշխատակիցները չեն տրամադրել «շահումը»:

 

Նյութի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 01.08.2013թ.-ի թիվ 891-Ա որոշմամբ սահմանված կարգով, 2014թ.-ի սեպտեմբերի 13-ին կայացած վիճակահանության արդյունքներով՝ 85921460 նոր սերնդի ՀԴՄ-ի միջոցով հոկտեմբեր ամսին տրամադրված ՀԴՄ շահող կտրոնով քաղաքացի Նինա Վերմիշյանը 03.11.2014թ.-ին ՀՀ ՖՆ Էրեբունու ՀՏ է ներկայացրել 5 թվի համընկմամբ 85921344 ֆիսկալ համարով ՀԴՄ շահող կտրոն, որը տրամադրվել է 30.10.2014թ.-ին ժամը 15:53-ին «Ծիածան մարկետ» ՍՊԸ-ի կողմից՝ 700 դրամ գործարքի արժեքով:

 

Վերը նշված 5 թվի համընկմամբ ՀԴՄ շահող կտրոնը, համաձայն ՀՀ կառավարության 01.08.2013թ.-ի թիվ 891-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ով սահմանված կարգի 9-րդ կետի, վիճակահանությանը մասնակցող թվի նիշերից վեցը կամ հինգը, ձախից աջ, շահող թվի նիշերի հետ, ըստ հերթականության, համընկնելու դեպքում, տրամադրվում է պարգևավճար՝ մեկ այլ գույք կամ մեկ իրավունք: Այլ կերպ ասած, նոր սերնդի ՀԴՄ կտրոնները ավտոմեքենա կարող են շահել բացառապես 7 կամ 8 թվերի համընկման դեպքում:

 

Տվյալ դեպքում քաղաքացի Նինա Վերմիշյանը շահել է բջջային հեռախոս»: