Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` ժամը 17:30- ի սահմաններում, Տավուշի մարզի` հայ- ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել:
Yerkir.am-ի տեղեկություններով` հերթական արկածախնդրության դիմած հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները հայկական գյուղից 1-1,5 կիլոմետր հեռավորության վրա են գտնվել: Նրանց առաջխաղացումը հենց սկզբից հայտնաբերվել է:
ՀՀ զինված ուժերի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանման`դիվերսիոն խմբի չեզոքացման գործողության արդյունքում հակառակորդը մեկ զոհ եւ մի քանի վիրավորներ է տվել: Վիրավորներին հաջողվել է փախուստի դիմել:
Դիվերսիոն խմբի անդամներից մեկի դին այս պահին գտնվում է միջդիրքային տարածքում: Փոխհրաձգության ժամանակ, դժբախտաբար, զոհվել է տեղանքում գտնվող մի հովիվ`80-ամյա Սերյոժա Սարգսյանը` Ոսկեվան գյուղից:
Այս պահին համեմատաբար հանգիստ վիճակ է: Կրակոցների ձայներ Բաղանիսում չեն լսվում: