կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 16:47
Հասարակություն

Հակառակորդի հերթական դիվերսիոն փորձը կանխվել է

Հակառակորդի հերթական դիվերսիոն փորձը կանխվել է

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձը: ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ:

 

Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:

 

Ըստ հավաստի տեղեկությունների` ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ: ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել: Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

 

ԼՂՀ ՊԲ

 

Հիշեցնենք, որ ժամեր առաջ yerkir.am-ի լրագրողի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է, թեեւ դիպուկահարների կրակոցներ և այլ ոտնձգություններ լինում են: