կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-09 14:14
Աշխարհ

Փոխհրաձգություն, փակ թռիչքուղիներ, անվտանգության լրացուցիչ միջոցառումներ. Փարիզն անհանգիստ է

Փոխհրաձգություն, փակ թռիչքուղիներ, անվտանգության լրացուցիչ միջոցառումներ. Փարիզն անհանգիստ է

Այսօր վաղ առավոտից Փարիզի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում Charlie Hebdo-ի ահաբեկչական հարձակման կասկածյալներ Սաիդ և Շերիֆ Քուաշի եղբայրներին ձերբակալելու  ուղղությամբ:

 

Ավելի վաղ այդ գործողության արդյունքում սկսվել է փոխհրաձգություն, զինված հանցագործները պատանդներ են վերցրել: «Ռոյթեր» գործակալությունը գրում է, որ Փարիզի ոստիկանությունը չի հաստատում փոխհրաձգության ժամանակ զոհվածների մասին տեղեկությունները: Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում էին երկու զոհի և ավելի քան 20 վիրավորների մասին:

 

 

Հիշեցնենք, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել  այսօր առավոտյան Փարիզի  Սեն և Մարին արվարձանում:

RTL ֆրանսիական ռադիոկայանի հաղորդմամբ` Փարիզի ներքին գործերի ղեկավար Բերնար Կազնևը հայտարարել է, որ  ոստիկանության հատուկ գործողության նպատակը Charlie Hebdo-ի ահաբեկչական հարձակման հեղինակների չեզոքացումն է:

Շառլ դե Գոլի անվան օդանավակայանի երկու թռիչքուղիները փակ են ոստիկանության հատուկ գործողության արդյունքում:

Փարիզի իրավապահ մարմինները պարզել են այսօր առավոտյան  փոխհրաձգության արդյունքում  ոստիկանի վրա կրակ բացած անձի ինքնությունը:

«Ֆրանս պրես»-ի հաղորդմամբ` այսօր ձերբակալվել է երկու անձ` ահաբեկչության հեղինակներ Քուաշի եղբայրների մոտ շրջապատից, եղբայրները դեռ փախուստի մեջ են:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ երկիրը գտնվում է ահաբեկչության  դեմ պատերազմի մեջ:

Ֆրանսիայում անվտանգության  լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում ահաբեկչության սպառնալիքի դեմ: